Главная » 2012 » Май » 7 » Եկեք մի քիչ մեր ուղեղը ծանրաբեռնենք
16:00
Եկեք մի քիչ մեր ուղեղը ծանրաբեռնենք
Մի մարդ գնում է արտասահման: Մի օր նա գնում է ծովափ և 

հանկարծ տեսնում է մի շատ սիրուն աղջկա և անմիջապես 

սիրահարվում նրան: Ուզում է մոտենալ աղջկան, սակայն 

ոտքերը առաջ չեն գալիս, և կանգնած տեղից, սկսում են 

հայացքներրով իրար հետ խոսել: Աղջիկը զգում է, որ տղան 

սիրահարվել է իրեն, մոտենում է և բարևում: Տղան գլխով է 

անում: Աղջիկը նկատում է, որ տղան արտասահմանցի է և 

իրար լեզու չեն հասկանում, թղթի վրա երեք բառ է գրում, 

տալիս տղային և հեռանում: Տղան շփոթվում է, ուզում է 

կարդալ գրածը, բայց չի հասկանում: Մտածում է դիմէել 

մեկին, որպեսզի օգնի իրեն, և հանկարծ տեսնում է 

անկյունում կանգնած միլիցիոներին: Մոտենում է նրան, մի 

կերպ պատմում իրողությունը, որ ինքը արտասահմանցի է, 

պատահական եղել է ծովափում, տեսել է սիրուն մի աղջկա, 

սիրահարվել է նրան: Այդ աղջիկը թղթի վրա երեք բառ է գրել, 

տվել իրեն ու հեռացել: Հիմա խնդրում է օգնի իրեն, կարդա, 

թե ինչ է գրված թղթի վրա: Միլիցիոները վէրցնում է թուղթը, 

կարդում է գրածը, անմիջապես ձերբակալում տղային և 

տանում բաժին: Զեկուցում է պետին և պատմոմ այդ թղթի 

մասին: Պետը հարցնում է. «Իսկ ի՞նչ է գրված այդ թղթի 

վրա»: Միլիցիոները ասում է.«Ես գործ չունեմ, բերեմ, դուք 

կարդացեք»: Պետը վերցնում է թուղթը, կարդում գրածը, 

ապա ձեռքը տանում դեպի ատրճանակը: Տղան ձեռքերը վերև 

է բարձրացնում և ասում. «Ի սեր Աստծո, ես 

արտասահմանցի մարդ եմ, պահեք այդ թուղթը, ինձ ոչինչ 

պետք չէ, միայն բաց թողեք գնամ»: Պետը հարցնում է 

միլիցիոներին, թե որևէ մեկը տեսա՞վ, էրբ նրան ինձ մոտ 

բերեցիր: Միլիցիոները թե՝ ոչ: Ուրեմն, տար սրան իմ մոտից, 

ասում է պետը և թուղթը վերադարձնում տղային: 

Ճանապարհին տղան մտածում է, թե սա ինչ փորձանք էր, որ 

իր հետ պատահեց և մտամոլոր քայլում ու մտածում է, թե 

ինչպես ազատվի այդ թղթից: Փորձում է պատռել, վառել կամ 

կորցնել, սակայն չի ստացվում, անընդհատ մարդիկ են վրա 

գալիս: Վերջը, որոշում է գնալ ծովափ, գուցե գտնի աղջկան և 

թուղթը վերադարձնի նրան: Հասնում է ծովափ և տեսնում է, 

որ ամբոխը լցվել է ջուրը՝ փրկելու նավապետի միակ որդուն, 

որը խեղդվում էր: Ինքն էլ է իրեն գցում ջուրը և ինքն է 

փրկում նրան: Նավապետը ուրախանում է և հրամայում իր 

մոտ բերել փրկողին: Երբ բերում են տղային, նավապետն 

ասում է. «Դու փրկեցիր իմ միակ որդուն, կյանքս ուզես, 

աղջկաս ուզես, թե հարստությունս, կտամ քեզ, ոչինչ չեմ 

խնայի»: Խնջույքի մեծ սեղանի շուրջ նավապետը նստել էր 

սեղանի մի ծայրին, իսկ տղան՝ մյուս ծայրին: Մի փոքր 

մտածելուց հետո տղան ասում է. «Քո թվարկածներից ինձ 

ոչինչ պետք չէ, իմ դարդն ուրիշ է»: Եվ սկսում է պատմել 

աղջկա հետ կապված եղելությունը....... և վերջում խնդրում է. 

«Ինձ ոչինչ պետք չէ, եթե կարող ես, կարդա, թե ինչ է գրված 

թղթի վրա»: Չորս կողմից մարդիկ խառնվում են իրար, 

որպեսզի կարդան թուղթը, սակայն նավապետն ասում է, որ 

ինքը պետք է կարդա: Թուղթը փոխանցում են նավապետին: 

Նա բացում է թուղթը, կարդում, նայում տղայի երեսին, նորից 

կարդում, նայում նստածներին,, ատրճանակը հանում և ինքն 

իրեն սպանում: 

Սիրելի ընթերցող, ամբողջ պատմության ընթացքում ես ասել 

եմ այդ երեք բառերը: Այժմ գուշակեք, ինչ էր գրված թղթի 

վրա: 

Պատասխանը գրեք մեկնաբանությունների մեջ:
Просмотров: 512 | Добавил: Arman | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Gevorg  
0
sat dzvar harc e dzvaranum em patyasxanel ete gteleq patasxan@ xndrum em aseq

Имя *:
Email *:
Код *:
ARMJANBLOG.TK
Մեր հարցումը
Ձեր կարծրքով ինչպիսին Է մեր կայքը
Всего ответов: 248
Բառարան
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Block title
Ծրագրեր
Block title
Բլոգը ձեր լեզվով
Block title
Block title
Block title
Կայքի բանները
Block title