Главная » 2012 Март 18 » Բացված ծրագրերի եռաչափ ցուցադրման հղում
22:05 Բացված ծրագրերի եռաչափ ցուցադրման հղում | |
Ինչպես գիգտեք Windows 7-ում գոյություն ունի բացված ծրագրերի եռաչափ ցուցադրման հնարավորություն, որը կարող եք տեսնել՝ սեղմած պահելով ստեղնաշարի վրա գտնվող Windows-ի նշանը և միաժամանակ Tab կոճակը: Այնուհետև կարող եք Tab կոճակը անդընդմեջ սեղմել և փոխել բացված ծրագիրը: Այժմ տեսնենք, թե ինչպես պատրաստենք կարճ հղում այդ ֆունկցիայի վրա և տեղադրենք այն Taskbar-ում: 1. Մկնիկի աջ քլիք արեք էկրանի վրա: Ընտրեք New->Shortcut
2. Գրեք RunDll32 DwmApi #105 և սեղմեք Next 3. Անվանումը գրեք Flip3D և սեղմեք Finish: Հղումը արդեն պատրաստ է և գտնվում է էկրանի վրա: Կարող եք սեղմել դրա վրա ու փորձարկել: Սակայն շարունակենք և հաջորդ քայլերում դրան տանք որևէ նշան և տեղադրենք Taskbar-ում: 4. Ստեղծված ֆայլի վրա աջ քլիք արեք ու ընտրեք Properties: 5. Սեղմեք Shortcut, հետո Change Icon 6. Գրեք C:\windows\explorer.exe և ընտրեք նշանը: 7. Սեղմեք Ok և փակեք բացված կարգավորումները: 8. Քաշեք և տեղադրեք ստեղծված ֆայլը Taskbar-ի վրա: Ցանկացած ժամանակ կարող եք սեղմել նոր ստեղծված հղումի վրա և տեսնել ծրագրերի եռաչափ ցուցադրումը: | |
|
Всего комментариев: 0 | |
ARMJANBLOG.TK
Մեր հարցումը
Բառարան
Block title
Ծրագրեր
Block title
Block title
Block title
Block title
Block title